Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

399
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 18:19
Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Արամ Խաչատրյանի արձանի մոտ լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ նաև ՀՅԴ անդամներ կան, փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում քաղաքացիներին՝ թույլ չտալով խոչընդոտել երթևեկությունը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում խաղաղ ցուցարաների նկատմամբ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ոստիկանական խումբն այս պահին շղթա է կազմել։ Որոշ քաղաքացիներ փորձում են կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը։

Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Արցախի հողերը հանձնելու մեջ։ Նրանք վանկարկում են․ «Նիկոլ դավաճան»։