«Ցավոտ բան եմ ասելու, խնդրում եմ ներողամիտ լինեք». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոտ բան եմ ասելու, խնդրում եմ ներողամիտ լինեք: Բաքվում կայացող շքերթի ամենացավոտ կողմը ո՛չ մեզանից վերցրած տեխնիկան է, ո՛չ էլ հայ ռազմագերիների ցուցադրությունը: Ցավը նրանում է, որ մեր «իշխանություններն» այնքան թուլամորթ ու անկարող են, այնքան են զբաղված սեփական անձը շոյելով, աթոռը պահելու մոլուցքով ու մարդկանց մոլորեցնելու գործով, որ չեն էլ մտածում գերիների ճակատագրի մասին: Չեն մտածում, որ մեր երիտասարդներին շքերթում ցուցադրելը չարյաց փոքրագույնն է: Աստված մի արասցե սկսեն պրոցեսս, ինչից ես ամենաշատն եմ վախենում. մարդկային օրգանների վաճառք: Այո՛, շատ ցավոտ բան եմ ասում, ներեցեք, բայց մենք չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք: Մի՞թե կապիտուլյանտը ժամանակ ունի լավաշ տեքստերով ստատուսներ գրելու, փոխարենը մտածի ժամ առաջ գերիների խնդրի լուծումը գտնելու: Ապաշնորհն ու դաժանն էլ չափ ու սահման ունեն: Լռի՛ր կապիտուլյանտ, քանի այդ աթոռը դեռ զբաղեցնում ես, զբաղվի՛ր գերիների հարցով: Քո բառապաշարով՝ լիզի՛ր յուրաքանչյուրի կոշիկները, ով կարող է գոնե մի երիտասարդի կյանք փրկել: Լիզի՛ր, քանզի այլ բանի ակնհայտ է, որ ընդունակ չես»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18