«Խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել». Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը՝ հղումներ արել գործընթացի տարբեր փուլերի իր պատկերացումների մասին։ Կարճ ասած, նշում է, որ իրավիճակի ավելի բարենպաստ տարբերակներ են եղել, բայց ինքն այս 2.5 տարվա ընթացքում ստիպված մերժել է՝ դավաճանի պիտակից զերծ մնալու համար։ Հասկանո՞ւմ եք, Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, մի քանի հազար մարդ ենք կորցրել, հսկայական թիվ են կազմում անհետ կորածներն ու հաշմանդամները և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, որ ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց։ Կրկնում եմ՝ խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քանի իր ստորագրածը, բայց ինքը մերժել է ու վերջում այս կործանարար փաստաթուղթն ստորագրել։ Ի դեպ, ՌԴ այցից առաջ ակնարկում է, որ բարեկամ երկրները ևս հակված են եղել մեր համար վատ տարբերակներին։ Թե ինչու է իր այցից առաջ առանց այդ էլ ոչ լավ օրեր ապրող Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա քար գցում, ուղղակի անբացատրելի է»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18