«Երբ ՊՊԾ գնդում էինք, տասնյակներով ԱԹՍ-ներ կային. ի՞նչ եղան դրանք 4 տարի անց». Պավել Մանուկյան
«Պատերազմն այնպես չէ, որ Նիկոլը բերեց: Մինչև այդ պատերազմը հրավիրվել էր Հայաստան: Սերժ Սարգսյանի՝ այդ ահավոր արհավիրքի օրոք արդեն տեսանելի էր ինձ համար, որ պատերազմը Հայաստանում է, հատկապես՝ Ապրիլյանից հետո»,- AD TV-ի եթերում ասել է «Սասնա ծռեր»-ի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը: Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ նա զգում էր, որ մեծ վտանգը դեռ առջևում է: «Եթե այս գերագույն գլխավոր չարիքը՝ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ չհեռանա, մեր կենաց ծառը ահավոր վտանգված է»,- ասել է նա: Մանուկյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև պատերազմի ժամանակ զորքի սպառազինվածությանը: «ՊՊԾ գնդում մեր եղած ժամանակ ԱԹՍ-ները տասնյակներով օդը լցնում էին և կային նաև այնպիսիններ, որ օդից կրակում էին, բայց ի՞նչ եղան դրանք 4 տարի անց, երբ առաջընթաց պիտի լիներ, բայց ընդհակառակն է: Կազմակերպված դավադրության հոտը ես առնում էի վաղուց»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24