Սպանվել է «իրանական ռումբի հայրը». Իրանը մեղադրում է Իսրայելին պետական ահաբեկչության համար
![]() Իրանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թեհրանից ոչ հեռու տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որին որոշ դիվանագետներ համարում էին «իրանական ռումբի հայրը»: Արևմտյան հետախուսական կենտրոններն էլ պնդում էին, որ նա է իրանական միջուկային ծրագրի ղեկավարը: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել է, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ «Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս պատերազմ հրահրելու համար հանցագործների հուսահատությունը»,- Twitter-ում գրել էր Զարիֆը: Երկրի առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի խորհրդականը ևս ուղղակիորեն մեղադրել է Իսրայելին: Իսրայելի վարչապետի գրասենյակն, ինչպես նաև ԱՄՆ ՊՆ-ը հրաժարվել են մեկնաբանություններից: 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։ Նշենք, որ 2010-2012 թվականներին սպանվել է իրանցի 4 միջուկային փորձագետ: Թեհրանը նրանց սպանության համար դարձյալ մեղադրել է Իսրայելին, թեև ապացույցներ առաջ չի քաշել: Ֆահրիզադեն իմամ Հուսեյնի անվան համալսարանի ատոմային ֆիզիկայի պրոֆեսոր էր և Իրանի ՊՆ խորհրդականը: Մի քանի տարի առաջ նա կրկին ենթարկվել էր մահափորձի: Իրանական Tasnim գործակալությունն էլ մանրամասնել է, որ Ֆահրիզադեն զոհվել է իր մեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունից և հրաձգությունից հետո: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
