Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան

392
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 21:30
«Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է Արցախում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների և կամավորների վերջին տվյալները։ Ըստ նախարարի, երեկվա դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի կամ մասունք․ «Վերջնական թվի մեջ վստահ չենք, որովհետև պրոցեսն ընթացքում է և, դժբախտաբար, ես ուզում եմ նաև հիշեցնել՝ արցախյան առաջին պատերազմից մինչև հիմա հարյուրավոր անհետ կորածներ ունենք, որոնց մասին որևէ տեղեկատվություն չկա»,- ասել է նախարար Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան