Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը, Իզաբելլա Աբգարյանը դուրս է եկել «Իմ քայլից»

987
Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 12:00
Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը, Իզաբելլա Աբգարյանը դուրս է եկել «Իմ քայլից»

Այսօր՝ Երևանի ավագանու նիստին, քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցության կազմից դուրս գալու մասին։ Հրաչյա Սարգսյանը շեշտեց, որ Աբգարյանը կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները։