Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին
Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննությանը հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչաբաևը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը՝ հանձինս Կենտրոն վարչական շրջանի, գործել է ոչ իրավաչափ՝ տարբեր մեխանիզմներով խոչընդոտելով Քոչարյանի գրքի գովազդմանը: Նշենք, որ «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի իրավատերը, դիմել էր Երևանի քաղաքապետարան վերոնշյալ գիրքը գովազդելու համար, սակայն մերժում ստանալուց հետո դիմել էր Վարչական դատարան։ Դատարանն այսօր ստացավ պատասխանող կողմից՝ Երևանի քաղաքապետարանից պահանջված ամբողջական փաստաթղթերը և գործի քննությունը համարեց ավարտված: Սույն գործով դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի14-ին: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18