Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

891
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 02:25
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Charlie Hebdo ամսագրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական ծաղրանկարի պատճառով։
Charlie Hebdo-ն ավելի վաղ իր շապիկի վրա հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը։ Այն հրապարակվել է Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: