Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պատերազմի գաղտնի զոհերը. ինչպե՞ս գնահատել պատերազմում Ադրբեջանի կրած կորուստները. #BBC

1118
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 19:45
Պատերազմի գաղտնի զոհերը. ինչպե՞ս գնահատել պատերազմում Ադրբեջանի կրած կորուստները. #BBC

BBC-ի ռուսական ծառայությունը Ադրբեջանական Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի զինվորական գերեզմանատանը 26 թարմ գերեզման է հայտնաբերել: Նրանք զոհվել են Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Ադրբեջանը չի հրապարակում իր կորուստներն այս հակամարտությունում, բայց 100-հազարանոց բնակչություն ունեցող քաղաքի գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների ծավալների մասին։
Ըստ գործակալության, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցությունների օրը նոր տվյալներ կիմանանք պատերազմում կորուստների մասին:
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված մարդիկ հերոս են համարվում։ Երկրի շատ քաղաքներում առանձին գերեզմանոցներ կան հենց այդ զոհերի համար։ Այստեղ թաղված լինելը մեծ պատիվ է ընտանիքի համար։
Մինգեչաուրի զինվորական գերեզմանատունը դրանցից մեկն է։ Մահվան տարեթվերն արտացոլում են ղարաբաղյան հակամարտության ողջ պատմությունը՝ սկսած 1990-ականների սկզբին լայնածավալ ռազմական գործողություններից մինչև 2016-ի «քառօրյա պատերազմը»։ Առաջին գերեզմանը 2020թ-ին հայտնվել է ռազմական հակամարտության սրման այս փուլի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց. այն գտնվում է «հին» գերեզմանների շարքում:
Այդ ժամանակից ի վեր՝ սեպտեմբերի վերջից, հայտնվել են մի շարք նոր գերեզմաններ։ Նրանց մեծ մասի վրա մահվան օրերը նշված չեն։

Պատերազմի գաղտնի զոհերը. ինչպե՞ս գնահատել պատերազմում Ադրբեջանի կրած կորուստները. #BBC
Պատերազմի գաղտնի զոհերը. ինչպե՞ս գնահատել պատերազմում Ադրբեջանի կրած կորուստները. #BBC

Երբ զինվորական գերեզմանատանը հուղարկավորություն է լինում, տարածքը շրջափակում է ոստիկանությունը, թողնում են միայն հարազատներին ու ծանոթներին։ Բայց արարողությունից հետո սովորական մարդիկ են սկսում գալ, նրանք նույնպես ծաղիկներ են թողնում։ Գերեզմանատուն են գալիս նաև զորակոչային տարիքի երիտասարդները, երկար կանգնում են գերեզմանների մոտ։ Նրանք ասում են, որ այստեղ իրենց ծառայակիցներն են, բայց լրագրողների հարցերին չեն պատասխանում։
Ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այս պահին կորուստների մասին տեղեկատվությունը գաղտնի է: «Ադրբեջանական հասարակությանն այդ մասին կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»,- հայտարարել Է Ալիևը:
Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տալիս մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մասին։