«Դիվանագիտական ճակատում մեր դեմ տակավին հին առաջարկներն են դրված». Ստյոպա Սաֆարյան
411
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 02:10
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ նախագահի՝ Արցախյան պատերազմին վերաբերող հատվածի իմ ընկալումը և մեկնաբանությունը. 1․ Արցախի հարցը տարածքների հարց չէ, այլ նաև այնտեղ ապրող էթնոսի հարց, որի հանդեպ հանցագործություններ են գործվել, ինչը նշանակում է կա այդ էթնոսի անվտանգության հարց, 2․ Ստատուս քվոն պետք է փոխվի, տարիներ շարունակ ասել ենք դա կողմերին առաջարկվել է լուծել Ադրբեջանի «կորցրած» տարածքների վերադարձման ու էնթնոսի անվտանգության հարցերը, տարբեր պահերի թվում էր, թե կողմեը համաձայնել են «տարածքների հանձնում-էթնոսի անվտանգության ապահովում» բանաձևին /ակնհայտորեն խոսքը խաղաղապահների միջոցով այդ անվտանգության ապահովման մասին է ու «Ինտերֆաքս»-ին այսօր հետաքրքրած հարցն էլ դա է, որը վարչապետի հետ հարցազրույցի գլխագիր է դրվել/, սակայն տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ /չի նշվում, թե ում պատճառով/, 3․ Եթե 30 տարում այս հարցերը չեն լուծվել, ապա դա չի նշանակում, թե պետք էր պատերազմի դիմել /ակնարկն ուղղված է Ադրբեջանին/, 4․ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Արցախյան հարցում /կարծում եմ՝ ակնրակվում է, թե Թուրքիան է պատերազմով լուծման սադրանքի հետևում կանգնած/, 5․ Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբով՝ ԱՄՆ, Ֆրանսիայի հետ կկարողանան համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար /տպավորություն է, որ ակնկալում է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դիմեն ու խնդրեն Ռուսաստանին՝ համաձայնելով, որպեսզի նա կանգնեցնի պատերազմն ու լուծի հարցն իր պատկերացրած ձևով՝ տարածքներ էթնոսի անվտանգության դիմաց/ Այս ամենում ոչ մի նոր բան չկար գոնե ինձ համար։ Ավելի պարզ այս ամենը շաբաթներ առաջ ասել է ՌԴ ԱԳ նախարար Ս․Լավրովը։ Թեպետ դիվանագիտական դաշտում ամեն կողմը կարող է Վ․Պուտինի խոսքերում գտնել իր համար ցանկալի կառչելու տեղերը և բառերը։ Չեմ ասում, թե դա քիչ է։ Ուղղակի արձանագրենք․ դիվանագիտական ճակատում մեր դեմ տակավին հին առաջարկներն են դրված»: