«Սա Թուրքիային պատային դրության մեջ դնելու միջոց է». Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈԵԱՀԿ ՄԽ համանախագահող 3 երկրներից 2-ը՝ Ֆրանսիան և Ռուսաստանը շատ թափանցիկ կերպով ձևակերպեցին Ադրբեջանի երկընտրանքը. կամ գնում ես բանակցությունների, կամ ռազմական անիմաստ գործողությունները նրա կողմից շարունակելու դեպքում գործընթացը մտնում է Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման փուլ՝ հենց արցախահայության էքզիստենցիալ իրավուքնների պաշտպանության կոնցեպցիայով: Վ. Պուտինը պատահական չհիշեցրեց Սումգայիթի և Մարաղայի սպանդի, թերևս՝ ենթատեքստով նաև «Կոլցո» օպերացիայի մասին՝ որպես կոնֆլիկտի պատճառ, ընդ որում ՝ հատուկ շեշտելով, որ վերջինս բնույթով միջպետական չէ և տարածքային չէ: Իսկ Ֆրանսիան այս պահանջը ձևակերպել է խորհրդարան Արցախի ճանաչման բանաձևի ներկայացման տեսքով: ԱՄՆ-ի դիրքորոշումն ավեի որոշակի կդառնա պետքարտուղար Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, թեև Վաշինգտոնից հնչող նախնական ուղերձները հայկական դիրքերից վատը չեն: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18