Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դա ես ճիշտ չեմ ընդունում». Գագիկ Ծառուկյանը՝ 13 կուսակցությունների կողմից օպերատիվ շտաբ ստեղծելու մասին

380
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 20:14
«Դա ես ճիշտ չեմ ընդունում». Գագիկ Ծառուկյանը՝ 13 կուսակցությունների կողմից օպերատիվ շտաբ ստեղծելու մասին

13 կուսակցություններ հայտարարեցին, որ պետք է ստեղծեն օպերատիվ շտաբ, ի՞նչ կարծիք ունեք. լրագրողների այս հարցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Դա ես ճիշտ չեմ ընդունում: Այսօր բոլորը միանշանակ պետք է իրենց մասնակցությունն ունենան, իրենց հնարավորությունն օգտագործեն, ինչով որ իրենք կարան օգտակար լինեն: Բայց էսօր ինչ-որ պատասխանատվություն վերցնել, ասենք, ամեն մեկը տեղավորվելու, դա իմ համար անընդունելի էր»: