Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մակերեսային են մեր ընկալումները Թրամփի՝ հայերին ուղղված կցկտուր, պոպուլիստական խոսքերի մասին». Հ. Մարտիրոսյան

280
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 08:05
«Մակերեսային են մեր ընկալումները Թրամփի՝ հայերին ուղղված կցկտուր, պոպուլիստական խոսքերի մասին». Հ. Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի է տեսնել, թե որքան մակերեսային են մեր՝ հատկապես սփյուռքում ապրող հայրենակիցների ընկալումներն այսօրվա Թրամփի նախընտրական, էժան, ոչինչ չարժեցող՝ հայերին ուղղված մի քանի կցկտուր պոպուլիստական խոսքերի վերաբերյալ:
Վստահ եմ, որ Հայաստանում լուրջ «քաղաքագիտական» վերլուծություններ կսկսեն այսօր անել, խոսել ԱՄՆ վարչակազմի՝ հայերի օգտին արվող ինչ-որ «գաղտնի» քայլերից:
Թեթև տարեք. նախընտրական երկու սենթի արժեք ունեցող ու տասնյակ փոքրամասնությունների նետված փայլփլուն մանրադրամ է: Հերթականն այն անարժեք խոսքերից, որ նետում են իրենցով հիացող և իրականությունը պատկերացնելու հետ խնդիր ունեցող զանգվածներին»: