Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արցախում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-ից ներկայանալ նախարարության նոր ապաստարան

798
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 20:40
Արցախում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-ից ներկայանալ նախարարության նոր ապաստարան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով։