Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո կհատկացնի Արցախում հումանիտար կարիքները հոգալու համար

1009
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 21:45
Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո կհատկացնի Արցախում հումանիտար կարիքները հոգալու համար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Արցախում հումանիտար կարիքները հոգալու համար:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ: