Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հաղթանակը նաև տնտեսությունից է կախված». Բաբկեն Թունյան

290
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 08:05
«Հաղթանակը նաև տնտեսությունից է կախված». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ բոլորի ուշադրությունն այսօր ճակատի ուղղությամբ է, բայց թիկունքի մասին էլ չպիտի մոռանանք։
Տնտեսությունը պիտի աշխատի, հարկերը պիտի վճարվեն, պետական կառույցները պիտի անխափան գործեն։
Հաղթանակը նաև տնտեսությունից է կախված։ Ու բոլոր տնտեսվարողները, որոնք այս օրերին նորմալ աշխատում, արդյունք են ստեղծում ու հարկեր վճարում, շաաատ մեծ գործ են անում հաղթանակի համար»: