Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բյուջեում փոփոխություններ կարվեն. «Հրապարակ»

390
Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ., 08:25
Բյուջեում փոփոխություններ կարվեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կմեկնարկի հերթական քառօրյան, բայց այն կարճ կտևի՝ մի քանի ժամ։ «Իմ քայլում» որոշել են քննարկել բացառապես ռազմական դրությանն առնչվող նախագծեր։ Նույն օրը ԱԺ-ն արտահերթ նիստ էլ կգումարի։ Բանն այն է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը պահանջում է, որ կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ԱԺ ներկայացնի ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը: Նախագծում նաև նախնական գնահատականներ ու կանխատեսումներ կան․ «Ռազմական գործողությունների ակտիվացումը և ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց»:

Մանրամասները՝ թերթի համարում: