Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է»․ Փաշինյան

691
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 12:45
«Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է»․ Փաշինյան

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հանրապետության անվտանգության կարևոր բաղադրիչն է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետին հարցրել են՝ Երևանը դիտարկո՞ւմ է արդյոք ռազմաբազան օգտագործելու հնարավորությունը՝ հակամարտության գոտում սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը։ Նրա խոսքով՝ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի անբաժանելի մասն է, և բազայի ներուժը պետք է օգտագործվի կոնկրետ իրավիճակներում:
«Արդյո՞ք այդպիսին է ներկայիս իրավիճակը։ Հասկանալի է, որ ոչ։ Բայց միանգամայն հնարավոր է իրավիճակ ստեղծվի, որ պետք լինի օգտագործել բազայի ներուժը»,- ասել է Փաշինյանը։