«20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել»․ Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել. «Սա Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ-որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չմնա։ Չկա հայ, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը․ չկա ինքնաթիռ, չկա օգնություն՝ նույնիսկ հումանիտար, ուղարկելն անհնար է։ Մեզ մոտ մեկ գիշերվա ընթացքում 20 հազար կամավորների ցուցակ է հավաքվել, խնդրելու ենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Մի քանի հարյուր հազարին մոտ ռուսներ, հայտարարել են, որ պատրաստ են որպես կամավոր պաշտպանել Ղարաբաղը։ Բայց մենք ասացինք՝ շնորհակալություն»։ Աբրահամյանը հավելել է, որ հայերի միությունը դիմելու է Վլադիմիր Պուտինին. «Մենք երեկ հանդիպում ենք ունեցել և մի քանի որոշում ընդունել, այդ թվում՝ դիմել նախագահին, բոլոր կառույցներին և խնդրել որպեսզի Ռուսաստանն օգնի դադարեցնել հակամարտությունը»,- ասել է Աբրահամյանը:
|
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18