Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր». Արծրուն Հովհաննիսյան

646
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 11:15
«Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր». Արծրուն Հովհաննիսյան

«Ողջ գիշեր մարտեր են ընթացել սահմանի ամբողջ երկայնքով՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան. «Բոլորը գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո: Մեր առողջապահական ամբողջ համակարգը ոտքի վրա է և հստակ խնդիր է կատարում»,- նշեց նա: