Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Իսրայելի օդանավակայանից ռազմական բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ինքնաթիռները»․ Լապշին

811
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 11:50
«Իսրայելի օդանավակայանից ռազմական բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ինքնաթիռները»․ Լապշին

Ադրբեջանին՝ Իսրայելի օգնության մասին գրառում է կատարել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը. «Երեկ Իսրայելում սկսվեց այսպես կոչված դատաստանի օրը, երբ հրեաները, ըստ ավանդույթի, պետք է ապաշխարհեն և ներողություն խնդրեն բոլոր նրանցից, ում ցավ ու տառապանք են պատճառել։ Իսրայելում դատաստանի օրը գրեթե դադարեցվում է տրանսպորտի երթևեկությունը, չեն աշխատում զվարճանքի կենտրոնները: Ավելին, այժմ նշվում է Եգիպտոսի և Սիրիայի հետ 1973-ի արյունալի պատերազմի տարելիցը, որի ժամանակ զոհվեցին ավելի քան 2500 իսրայելցի զինվորներ։

Բայց նույնիսկ դատաստանի օրը՝ երեկ և անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավային ռազմական օդանավակայանից վայրէջք և ռազմական նշանակության բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները, որոնք Արցախի խաղաղ բնակիչների մահվան պատճառն են։

Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում կատարվածի համար:

Բայց ես նաև ուզում եմ հարցնել Հայաստանի ԱԳՆ-ին և Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ դուք ինչ-որ կերպ կարձագանքե՞ք այդ փաստին։ Առայժմ այն տպավորությունն է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնել է հրեական դատաստանի օրվա կապակցությամբ և ոչ մի կերպ չի արձագանքում տեղի ունեցածին»։