«Եկել է ժամանակը ցույց տալու բազկի ուժը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ». Օնիկ Գասպարյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել. «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ՝ զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Իմ զինակից ընկերներ, Կոչ եմ անում, շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ: Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ: Դուք փառապանծ ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք: Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին: Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի՝ ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18