«Խունդկարյանի և իշխանության միջև կապը որտե՞ղ եք տեսնում». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
«ՍԴ-ի կողմից, ինքնուրույն, առանց արտաքին ներգործության ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, քան թե նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը շատ բացասական հետևանք կարող է ունենալ»,- ՍԴ մուտքի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա «զրո» նշանակություն ունի, եթե ուղղորդված է դրսից: Հարցին՝ Խունդկարյանի և իշխանության միջև կապը որտե՞ղ եք տեսնում, Հ. Թովմասյանը պատասխանեց. «Ես կրկնում եմ՝ իմ տպավորությունն էդպիսին է: Հիմա դա ո՞նց բացատրեմ. մարդկանց խոսելուց, պահվածքից, վարքագծից, և այլն և այլն... ներիսց դրսից. դրան նախորդող իրավիճակներից...»: Խունդկարյանին Ձեր տպավորությունների մասին հայտնե՞լ եք, հարցին՝ Թովմասյանն արձագանքեց. «Բնականաբար, և դուրս եմ եկել, չեմ սպասել»: Իսկ թե ինչո՞ւ է այսօր ՍԴ եկել Թովմասյանը, պատասխանեց. «Հնարավոր է ՍԴ փոխնախագահի հարց քննարկվի, կորոշեմ՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24