Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին

255
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 18:55
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՍԴ-ն այսօր նախագահ և փոխնախագահ դեռ չի ընտրել, քանի որ նիստն ավարտվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, դուրս գալով ՍԴ-ից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ոչինչ չունեմ ասելու»:

Լրագրողները Թովմասյանից հետաքրքրվեցին իր հետագա աշխատանքային գործունեության մասին, ինչին ի պատասխան ՍԴ դատավորն ասաց. «Ոչինչ չունեմ ասելու, երբ որ կունենամ հրապարակային բան ասելու, կասեմ, թույլ տվեք՝ ես որոշեմ երբ և ինչ ֆորմատով եմ ասելու»:

Հրայր Թովմասյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինքը բացառո՞ւմ է այն տարբերակը, որ կարող է ընտրվել ՍԴ նախագահ. «Ժողովուրդ ջան, ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- կրկնեց Թովմասյանը: