Ոստիկանությունը վարորդական իրավունքի վկայականների մասին հայտարարություն է տարածել
![]() Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։ Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետներում մատուցել պատշաճ ծառայություն՝ տեղեկացնում ենք, որ 23.09.2020 թվականից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունում վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար (վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցում, փոխանակում, կորստի վերականգնում) հերթագրումն իրականացվելու է միայն Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Մինչև վերոնշյալ ամսաթիվը այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները սպասարկվելու են մինչ այդ գործող կարգով, իսկ 23.09.2020 թվականից՝ այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները թողնվելու են առանց քննարկման։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
