ՀՊՏՀ անձնակազմի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
![]() Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք նշում են, որ 2018 թվականից ՀՊՏՀ-ն չունի օրինական ընտրված ռեկտոր: «Նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակտար Ռուբեն Հայրապետյանը, ով բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել համալսարանում՝ անձնակազմին հանելով իր դեմ: Ի վերջո, համալսարանը հասավ նրա հրաժարականին: Հետո եկավ Դիանա Գալոյանը, ում Ռուբեն Հայրապետյանն սկսեց մեղադրել նույնաբովանդակ գործողությունների մեջ»,- ասում էին ակցիայի մասնակիցները: Նրանք նշեցին, որ ՀՊՏՀ խորհրդի կողմից ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, սակայն այդ փաստը ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատում: ՀՊՏՔ անձնակազմը պահանջում է օրենքով սահմանված կարգով հաստատել սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքները: Այս պահին ակցիայի մասնակիցների 3 հոգանոց խումբը կառավարությունում է: |

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
7201:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
9700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
63Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
65Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
100Երեկ, 22:12
