Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դու մտածում ես, որ դուխով տղա ես, հա՞». Խաչիկ Ասրյանը՝ ՀՀ վարչապետին

556
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 19:45
«Դու մտածում ես, որ դուխով տղա ես, հա՞». Խաչիկ Ասրյանը՝ ՀՀ վարչապետին

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցող «Միասնական Հայաստան» ազգային շարժման՝ իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց:
Հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքին հրավիրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև փետրվարի 20-ին իրենք վարչապետին ներկայացրել էին 10 քաղաքական պահանջ, որոնք վերաբերում էին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին, և հավաքն էլ վերաբերում է այդ պահանջներին:
«Ինչո՞ւ ենք հրավիրել վարչապետին, որպեսզի նա այսօր մասնակցեր այստեղ և հերոս հայ ժողովրդի առաջ պատասխաներ իրեն ուղղված 10 պահանջներին և իմ կողմից նրան տրված հարցերին: Ցավում եմ, որ Փաշինյան Նիկոլն այսօր այստեղ չէ: Ինչո՞ւ, որովհետև ես համարում եմ, որ նա այսօր այստեղ չի ներկայացել իր վախի արդյունքում»,- ասաց նա:

Այնուհետև դիմելով ՀՀ վարչապետին՝ նա ասաց, որ «եթե գլխին գլխարկ է դնում՝ վրան գրված «դուխով», կարծում է դուխով տղա՞ է»:

«Նախ դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի՝ «դուխով»: Ինչո՞ւ այսօր չես եկել այստեղ՝ հրապարակ, մեր հայ ժողովրդի ներկայացուցիչներին ներկայացնելու քեզ ուղղված 10 պահանջների պատասխանները»,- ասաց նա:

Հանրահավաքի ընթացքում Ասրյանը նշեց, որ հավաքն ունի երկու կարգախոս՝ «Աստված, հայ ազգ, Հայաստան» և «Հեռացնենք Նիկոլին»: