Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը կրկին հուշագիր կստորագրի «գրել չիմացող» Ծառուկյանի հետ». Արման Ղարիբյան

351
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 16:30
«Փաշինյանը կրկին հուշագիր կստորագրի «գրել չիմացող» Ծառուկյանի հետ». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ եթե սկզբունքային մարդիկ լքեն Իմ քայլը խմբակցությունը և առանձին խմբակցություն ստեղծեն, Փաշինյանը կրկին հուշագիր կստորագրի «գրել չիմացող» Ծառուկյանի հետ, որպեսզի ապահովի կառավարության բերած նախագծերի համար անհրաժեշտ կողմ ձայները։ Այնպես որ ձեր շոու-գզոցին թարգեք, քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, կան հավերժ շահեր։
Հ.Գ. - Բայց վստահ չեմ, որ անհրաժեշտ քանակի սկզբունքային մարդիկ կգտնվեն ԻՔ-ում»։