Պուտինը կտեղեկացվի, եթե գործի մեջ քիմիական զենք համարվող նյութ հայտնաբերվի
Նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար չեն հաղորդում Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի ստուգումների մասին, Կրեմլը չի հետևում այդ մանրամասներին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք քննչական գործողություններով չենք զբաղվում: Եթե ՌԴ տարածքում քիմիական զենքի ինչ-որ հետքեր լինեին, անկասկած, նախագահին այդ մասին կզեկուցեին»,- ասել է Պեսկովը։ «Մեզ տեղեկացնում են շշի վրա «Նովիչոկի» հետքերի մասին, իսկ մասնագետն ասում է, որ եթե դրանք լինեին, ապա նրանք, ովքեր դիպչել են դրան և կարող են մոտ եղած լինել, հնարավոր է ստանային այրվածքներ»,- շարունակել է նա: «Դա ամենևին չի համապատասխանում փորձագետների եզրակացություններին: Եթե շիշ կար, ապա ինչո՞ւ այն ինչ-որ տեղ տեղափոխվեց: Միգուցե ինչ-որ մեկը հետաքրքրված չէ հետաքննությամբ»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ միջադեպի հետ կապված նախաքննությունը շարունակվում է, բայց քրեական գործ հարուցելու համար իրավական հիմք չկա, քանի որ ռուս բժիշկները Նավալնիի թունավորման նշաններ չեն հայտնաբերել: Նա նշել է, որ շիշը, որը կարող էր վկայություն դառնալ, չգիտես ինչու Ռուսաստանից դուրս է բերվել: «Մեր փորձագետները չեն կարող ոչինչ ասել: Այս պատմության մեջ չափազանց անհեթեթություններ կան՝ ինչ-որ մեկի խոսքն ընդունելու համար: Հետևաբար, մենք չենք պատրաստվում որևէ մեկի խոսքին հավատալ»,- եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ այս իրավիճակում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24