Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նավալնիի մտերիմներին ազատազրկում է սպառնում»․ փաստաբան

1024
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 13:30
«Նավալնիի մտերիմներին ազատազրկում է սպառնում»․ փաստաբան

Ալեքսեյ Նավալնիի մտերիմներին կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում, եթե նրանք Ռուսաստանից հանել են թունավոր նյութի հետքերով շիշը՝ իմանալով դրա պարունակության մասին, ասել է փաստաբան Ալեքսանդր Գրիբակովը: «Проект» պարբերականը հայտնել է, որ շիշը կարող էր Գերմանիա տանել Նավալնիի համակիրներից Մարիա Պևչիխը, ով նրան ուղեկցել է Սիբիր կատարած այցի ժամանակ: «Եթե նրանք գիտեին, որ շիշը պարունակում է թունավոր նյութի մնացորդներ․․․ Պատասխանատվության մասին, այնուամենայնիվ, վաղ է խոսելը, քանի որ գործ չի հարուցվել, կատարվում է միայն նախաքննություն»,- ասել է Գրիբակովը։ Իրավաբանը նշել է, որ չի հասկանում, թե ինչու են կարևորագույն ապացույցները դուրս բերվել Ռուսաստանից։