Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

«Ընկերոջը փորձանքի մեջ ես ճանաչում»․ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին

570
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 20:30
«Ընկերոջը փորձանքի մեջ ես ճանաչում»․ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներին՝ նախագահական ընտրություններից հետո հանրապետությանն աջակցելու համար։
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Դուք շատ պարկեշտ և մարդկայնորեն եք վարվել։ Ուստի ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ այս հետընտրական շրջանում։ Ընկերոջը դժվարության մեջ ես ճանաչում, ես դա անկեղծ եմ ասում»,- ասել է հանրապետության ղեկավարը:
Լուկաշենկոն նշել է, որ հանրապետությունում տիրող իրավիճակի ժամանակ գլխավորը սահմանները չանցնելն է։ Նա ընդգծել է, որ կան որոշ «կարմիր գծեր», որոնք ոչ ոք իրավունք չունի անցնել, և մինչ այժմ դրանք չեն խախտվել: Հանրապետության ղեկավարը նաև հայտարարել է, որ երկրում տիրող իրավիճակը դաս է հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների համար:
Լուկաշենկոն հայտնել է, որ Պուտինին մանրամասն կտեղեկացնի Բելառուսում՝ մասնավորապես Մինսկում տիրող իրավիճակի մասին, քանի որ ԶԼՄ-ները խեղաթյուրում են տեղեկատվությունները, նշել է նա:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսին դիտարկում է որպես մերձավոր դաշնակից։