Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Մոսկվան Մինսկին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի վարկ

1168
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 19:15
Մոսկվան Մինսկին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի վարկ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Մոսկվան Մինսկին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի վարկ: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը բելառուսական տնտեսության խոշորագույն ներդրողն է, բազմաթվ ոլորտերում երկու երկրները համագործակցում են: Պուտինը նաև շեշտել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը պետք է ավելացնեն գարնանն ու ամռանը կորոնավիրուսի պատճառով անկում ապրած ապրանքաշրջանառությունը: «Ես բազմաթիվ գաղափարներ ունեմ այս խնդիրը լուծելու համար»,- ասել է Պուտինը՝ անդրադարձ կատարելով նաև Բելառուսի սահմանադրական փոփոխությունների հարցին: «Կարծում եմ, դա տրամաբանական է, ու այժմ ճիշտ ժամանակն է»,- ասել է նա:

Պուտինը նաև շեշտել է, որ բելառուսցիներն իրենք պետք գլուխ հանեն ստեղծված իրավիճակից՝ առանց կողքից որևէ ուղղորդման: