Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.

Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց

577
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 14:50
Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության նիստը:

Գագիկ Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել տեղեկանք, որ ունի առողջական խնդիրներ ու չի կարող մասնակցել նիստին։ Վերջինի պաշտպանները միջնորդեցին հետաձգել նիստը։

Դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, հայտարարեց, որ հարցում կուղարկի ՔԿՀ՝ տեղեկանալու Խաչատրյանի առողջական վիճակի մասին։

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։