Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը մահապատիժ է խոստացել ոստիկանների վրա կրակողներին

849
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 13:35
Թրամփը մահապատիժ է խոստացել ոստիկանների վրա կրակողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մահապատիժ Է խոստացել Քալիֆորնիայում երկու ոստիկանների վրա կրակած չարագործին։ «Եթե նրանք մահանան, մարդասպանի համար կլինի արագ դատավարություն և մահապատիժ»,- գրել է նա Twitter-ի իր էջում։ Թրամփն անդրադարձել էր ոստիկանների իրավունքների համար պայքարող «Կապույտ կյանքերը կարևոր են» (Blue lives matter) շարժման՝ միջադեպի մասին հաղորդագրությանը և խնդրել աղոթել վիրավորների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քոմփթոն քաղաքում անհայտ անձը մոտեցել է պարեկային մեքենային և առանց նախազգուշացման կրակ արձակել: Շերիֆի երկու օգնականները հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել տեղի հիվանդանոց: Բժիշկները վիրահատել են տուժածներին, իսկ ոստիկանությունն սկսել է կրակողի որոնման աշխատանքները։