Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բելառուսում ազատազրկել են նախագահի աշխատանքը լուսաբանող լրագրողական թիմի նախկին ղեկավարին

915
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 21:00
Բելառուսում ազատազրկել են նախագահի աշխատանքը լուսաբանող լրագրողական թիմի նախկին ղեկավարին

Բելառուսում ձերբակալել են նախագահի աշխատանքը լուսաբանող լրագրողական թիմի նախկին ղեկավար Դմիտրի Սեմչենկոյին: Նրան մեղադրում են զանգվածային ցույցերին մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է TUT.by-ը:

Դատարանը Սեմչենկոյին դատապարտել է 15 օրվա ադմինիստրատիվ կալանքի: Ըստ մեղադրող կողմի՝ Սեմչենկոն օգոստոսի 16-ին մասնակցել է չարտոնված ցույցի, կարգախոսներ հնչեցրել: Թե ստույգ ինչ կարգախոսներ, դատարանը չի հստակեցրել:

Սեմչենկոն խոստովանել է, որ ներկա է գտնվել ցույցին, սակայն չի մասնակցել, այլ աշխատել է՝ որպես պետական OНТ հեռուստաընկերության թղթակից:

«Ես այնտեղ եմ գնացել, որ նաև որպես լրագրողական թիմի ղեկավար՝ շփվեմ մարդկանց հետ, լսեմ նրանց կարծիքն»,- ասել է նա դատարանում:

Հաղորդվում է, որ Սեմչենկոն ОНТ-ում աշխատել է 2009-ից, միաժամանակ նա եղել է նաև նախագահի աշխատանքը լուսաբանող լրագրողական թիմի ղեկավար: Սակայն նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց ու դրան հաջորդած ցույցերից հետո Սեմչենկոն հայտարարել է հեռուստաալիքից հեռանալու մասին: Ըստ տեղեկությունների՝ նա չէր արդարացնում ուժայինների կողմից իրականացվող ճնշումները խաղաղ ցուցարարների նկատմամբ: