Գիտակցության գալուց հետո Նավալնիի պաշտպանությունն ուժեղացվել է
Ալեքսեյ Նավալնին բժշկական կոմայից դուրս գալուց հետո գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, գրել են Der Spiegel-ը, The Insider-ը և Bellingcat-ը: Նա արդեն կարող է ասել, թե ինչ է տեղի ունեցել թունավորումից առաջ: Այդ կապակցությամբ Գերմանիայի ոստիկանությունն ուժեղացրել է քաղաքական գործչի պաշտպանությունը՝ վախենալով, որ դա կարող է նոր մահափորձի առիթ դառնալ։ Նավալնին արդեն վերականգնվել է այն աստիճան, որ կարողացել է հիշել թունավորմանը նախորդող իրադարձությունները: Նավալնու մոտ սկսել են այցելուներ թողնել, թեև նախկինում նրան կարող էր տեսակցել միայն կինը: «Բժիշկների կարծիքով՝ Նավալնիին ֆիզիկապես կհաջողվի վերականգնվել առնվազն 90%-ով, իսկ հոգեպես նա արդեն վերականգնվել է գրեթե ամբողջությամբ»,- գրել է The Insider-ը: Spiegel-ը Նավալնիի վիճակի բարելավումը կապում է անվտանգության ուժեղացման հետ: «Նրա հայտարարությունները կարող են վտանգավոր լինել հարձակման հետևում կանգնած մարդկանց համար»,- պնդել է պարբերականը: Նավալնիի վիճակը շատ ավելի արագ է բարելավվում, քան այլ մարդկանց մոտ, որոնք ենթադրաբար թունավորվել են «Նովիչոկ»-ով, այս մասին գրել են ԶԼՄ-ները։ Նավալնին հոսպիտալացվել Է օգոստոսի 20-ին, սեպտեմբերի 7-ին նրան դուրս են բերել բժշկական կոմայից:
|
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18