«Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի նյութերը քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել». ՀԲՃ
![]() «Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել. «Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի մասնագիտական նյութերը ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել շահագրգիռ հանրությանը։ Շատ կարևոր է իմանալ, որ այդ նյութերը դեռ 2019թ-ի մայիսից ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլ նաև դրանց մասին իրենք ներկայացրել են կարծիքներ, առարկություններ ու տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեր հարցումն ու պահանջած փաստաթղթերը սրանք էին 1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։ 2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։ 3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։ 4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ»։ Խնդրում ենք տրամադրել մեզ կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։ ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48

