Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Հայկ Մարությանը հանդիպել են օդանավակայանի VIP սրահում․ «Ժողովուրդ»

726
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 09:15
Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ու Հայկ Մարությանը հանդիպել են օդանավակայանի VIP սրահում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախորդ ամիս մեր թղթակիցը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր իրավիճակի է ականատես եղել: Երևան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այնուհետև, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են: Թե ինչի շուրջ են զրուցել վերջինները, պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայով»:

Մանրամասները՝ թերթի համարում: