Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քոչարյանի պաշտպանը դուրս եկավ դռնփակ նիստից

471
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 17:35
Քոչարյանի պաշտպանը դուրս եկավ դռնփակ նիստից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօրվա նիստում որոշեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը քննել դռնփակ:

Քիչ առաջ պաշտպան Արամ Վարդևանյանը դուրս եկավ դատական նիստերի դահլիճից: «Քանի որ դռնփակ ռեժիմով քննարկվածը ենթակա չէ հրապարակման, դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել: Կարող եմ ասել, որ բավականաչափ ծավալուն քննություն կատարվեց: Ամեն դեպքում դատարանը հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր եմ ներկայացրել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը՝ տեղեկացնելով, որ նիստը հետաձգվեց մինչև հաջորդ երեքշաբթի՝ ժամը 13:00-ն: