Ոստիկանությունն «օրենքով գողի» է ձերբակալել
Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ: Հայտնում են ոստիկանությունից: Ըստ տեղեկությունների՝ մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գողի»: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված՝ «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ: Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք տվյալներ: Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ։ «Օրենքով գողն» ու նրա ղեկավարած խմբավորման մասնակիցը ձերբակալվել են: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18