Բելառուսում ձերբակալվածներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել
![]() Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ: Այս մասին հայտնում է Euronews-ը: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ: Աղբյուրի տեղեկություններով՝ Բելառուսի կալանավայրերում պայմանները սարսափելի են: Համացանցում տարածվում են ցուցարարներին ֆիզիկական բռնությունների ենթարկելու մասին գրառումներ, լուսանկարներ ու տեսանյութեր: «Բանտախցում, որը նախատեսված է 5-6 կալանավորի համար, կա 50-70 մարդ: Նրանք կանգնած են, չեն կարող նստել: Ջուրը քիչ է: Նրանք ֆիզիկական բռնության են ենթարկվում: Բերման ենթարկելիս, ծեծում են, հետո շարունակում են ծեծել կալանավայրում, իսկ հետո՝ ազատելու պահին»,- ասում է իրավապաշտպան Ալես Բելյացկին: «Տղամարդկանց մերկացնում են, հետո նրանց ստիպվում են քայլել միջանցքով՝ հագուստը ձեռքներին բռնած, հետո ծնկի գալ՝ դեմքով դեպի պատը: Եթե բողոքում են, ծեծի են ենթարկվում»,- պատմում են ոստիկանական բաժանմունքներում եղած ականատեսները: Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ ձերբակալվածները նկարագրել են, թե ինչպես են իրենց ստիպել մերկանալ, ծեծի են ենթարկել և անգամ սպառնացել բռնաբարել. «Նախկին կալանավորները մեզ փոխանցել են, որ կալանավայրերը դարձել են խոշտանգումների վայրեր, որտեղ բողոքողներին ստիպում են պառկել կեղտի մեջ, իսկ ոստիկանները նրանց հարվածում են մահակներով»,- ասում է կազմակերպության տարածաշրջանային հարցերով տնօրենը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
