Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին

537
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 12:25
Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ հաստատվեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

«Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում։ Ըստ վերջին ամիսների տվյալների՝ նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան երկու անգամ։ Նշված պատճառներով առաջացած ֆինանսական դժվարությունների արդյունքում կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի դժվարությունների առջև։ Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր մի քանի քննարկումները պարզել են, որ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկն աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է։ Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը»,-այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։