Ադրբեջանի ԶՈՒ կորուստները 2020թ. հունիսին
2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 2 ոչ մարտական կորուստ։ Հունիսի 2-ին հիվանդանոցում մահացել էր Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğlu), որը վիրավորվել էր մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ (ավտովթարից ևս 4 զինծառայող մահացել էին տեղում)։ Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվում ծառայության ժամանակ մահացել էր Եվլախի բնակիչ Ադրբեջանի Ներքին զորքերի զինծառայող Աբդուլլաև Ֆարիդ Մահիր օղլուն (Abdullayev Fərid Mahir oğlu)։ Մահվան հստակ օրն ու պատճառն անհայտ է, սակայն սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ Աբդուլլաևն ինքնասպան է եղել։ Մինչ հունիսի 30-ը Ռազմինֆոյին հայտնի դարձած Ադրբեջանի ԶՈւ կորուստները․ Հայկական բանակի հունիս ամսվա կորուսներն՝ այստեղ։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18