Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Այս մասին տեղացնում է Ermenihaber-ը: Թուրքիայի արտաքին գերատեսչությունն անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։ Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։ Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանագրի օգնությանը դիմելու մեջ։ Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։ Նշենք, որ օգոստոսի 10-ին լրացել է Սևրի պայմանագրի կնքման 100-րդ տարին։ Դրանով ճանաչվում էր հայ ժողովրդի իրավունքը Հայկական լեռնաշխարհի մի մասի նկատմամբ։ Թեև պայմանագիրը չի վավերացվել, սակայն Թուրքիայում մինչև այժմ էլ ցավոտ է ընդունվում այդ պայմանագրի գոյությունը։ Եվ Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, որտեղ կիրառվել են բավականին կոշտ արտահայտարարություններ, ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան չի հաղթահարել «Սևրյան սինդրոմը»՝ վախը Թուրքիայի մասնատման նկատմամբ։ |
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
11511:48Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ
16509:00Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
348Երեկ, 19:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
490Երեկ, 19:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
354Երեկ, 16:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
342Երեկ, 16:00