Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե տղամարդ են, թող փորձեն առանց ախրանայի Մաշտոցի պողոտայով քայլել». Լևոն Շիրինյան

408
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 23:20
«Եթե տղամարդ են, թող փորձեն առանց ախրանայի Մաշտոցի պողոտայով քայլել». Լևոն Շիրինյան

«Առաջին լրատվական»-ի եթերում քաղաքագետ Լևոն Շիրինյանն, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը, ասել է. «Սիամական երկվորյակներ են. նրանց գործողություններում կա մի տակտիկա՝ Հայաստանը պահել պերմանենտ ճնշման տակ, նպատակը ժողովրդին իշխանությունից հիասթափեցնելն է: Սա երկու շերտ ունի, մեկը «Հյուսիսից» է գալիս, որովհետև այնտեղ չեն կարողանում մարսել Հայաստանի պետություն դառնալու փաստը, մյուսը՝ ներքին նախկին գողապետության գործունեությունն է, որ Հայաստան պետություն չլինի: Նրանք սին պատրանք ունեն, թե կգան, փողոց կփակեն և այլն, գուցե աղբանոցների դռնե՞ր կուզենան փակել: Նրանց ուզածը չի լինելու, բայց դժվարություններ կլինեն՝ կախված իշխանության գործունեության արդյունավետությունից:

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե տղամարդ են, թող փորձեն առանց ախրանայի 5 րոպե քայլել Մաշտոցի պողոտայով կամ Միշիկը՝ էդ «պադվալի Վաղոն» թող Օպերա գա, թող ժողովրդի մեջ դուրս գա: Ընդհանրապես կյանքը վերադարձ չունի, դա բացառված է…: Ավելի լավ է հանձնվեն, բայց նույնիսկ տղամարդկություն չունեն գողացածը վերադարձնեն կամ կոմպրոմիսի գնան, նրանք քաջնազարներ են ու ցռանվերգոներ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: