Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

«Նիկոլ Փաշինյանի ուժը չի պատում ռոբասերժական բանդայի վրա». Լիզա Ճաղարյան

329
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 23:10
«Նիկոլ Փաշինյանի ուժը չի պատում ռոբասերժական բանդայի վրա». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասե՞մ՝ ինչ է սպասվում մեզ։ Ասեմ։
Որքան էլ չցանկանանք խոստովանել, ՓԱՍՏ է. Նիկոլ Փաշինյանի ուժը չի պատում ռոբասերժական բանդայի վրա։
Ինչո՞ւ։ Վախենո՞ւմ է։ Շանտաժի տա՞կ է։ Հոգու խորքում սրանք ավելի՞ հոգեհարազատ են իրեն։ Չգիտեմ։
Բայց այլևս չբարձրաձայնելը, որ Նիկոլն անասելի օրինապահ և «նրբանկատ» է, եթե դիմացինը նախկին ավազակներն են, և կրկնակի անգամ անարդար ու կոշտ է իր աջակիցների նկատմամբ, նշանակում է՝ ինքներս մեզ երկարականջի տեղ դնենք։
Երկու տարուց ավելի է՝ հենց էդպես էլ անում ենք, անունը դնելով, որ հանուն պետության ենք անում։
Հանուն պետության ստիպված ենք այսուհետ ասել, որ էս նախկինները մի օր հասկանալու են, որ իրենք ամենաապահով վիճակում կարող են լինել միմիայն Նիկոլի օրոք, ինչն էլ հիմա տեսնում ենք։
Սանձարձակ հանցագործ Վովա Գասպարյանն ասել է՝ ես նախկին չեմ, ես ապագա եմ։ Իրավունք ունի։ Որովհետև վաղուց պետք է բանտում լիներ, բայց իշխանությունը կորցնելուց հետո նույնքան անպատժելի է զգում իրեն, ինչպես իր հանցակիցները, և նույնիսկ ավելի է լկտիացել ու դեռ ավելի է լկտիանալու։
Կարճ ասած, մի օր էլ արթնանալու ենք ու տեսնենք, որ Նիկոլը սրանց հետ թև թևի պայքարում է իր աջակից հեղափոխականների գիտակից, անկաշառ և սկզբունքներ ունեցող հատվածի դեմ։
Տա Աստված, սխալվեմ։
Բայց Նիկոլը չի թողնում, որ սխալվեմ։
Ուղիղ գծով գնում է հենց էս ճամփով»: