Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ստիպելու ենք, որ Կառավարությունն անի այն ամենն, ինչ մենք ենք ուզում». բնապահպաններ

410
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 19:10
«Ստիպելու ենք, որ Կառավարությունն անի այն ամենն, ինչ մենք ենք ուզում». բնապահպաններ

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որ Ամուլսարը սար մնա, թույլտվությունները չեղարկվեն. սա էն դեպքն ա, որ հետքայլ չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպան Անի Խաչատրյանը:

Արդեն 4-րդ օրն է, ինչ ընթանում են բողոքի ակցիաներն Ամուլսարի տարածքում, սակայն Կառավարությունից դեռ ոչ մի արձագանք չկա: Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանն այդ առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա ժամանակի հարց է, մենք ստիպելու ենք, որ Կառավարությունն անի այն ամենն, ինչ մենք ենք ուզում: Իրենք էդ ՇՄԱԳ-ի ուժը կորցրած են ճանաչելու, Կառավարությունը դադարեցնելու է այս ծրագիրը, անելու ենք օրենքով սահմանված մեր իրավունքների շրջանակում բոլոր այն քայլերը, որոնք արգելված չեն: Անելու ենք բոլոր գործողությունները մինչև որ այս ծրագիրը փակվի, մենք չենք բավարավելու և ուրախանանք ընդամենը նրանով, որ վագոն-տնակները 25-30 մետր այն կողմ են դրվել»: