Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

343
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 14:00
Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չեմ կարող ասել, բայց մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշեց Օհանջանյանը։

Ռոբերտ Նազարյանը 2001 թ. հունվարից մինչև 2003 թ. հունիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2008-2018թթ. զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը: