«Հոգեկան առողջության կենտրոններից մեկում 25 դրական դեպք ենք հայտնաբերել». նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և եթե նախկինում հոսքերը մեծ էր, հիմա Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնեն և սա հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 68 բուժառու, ծանր վիճակում՝ 300 բուժառու, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178: «Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,- ասաց վարչապետը: Առողջապահության նախարարը նշեց, որ մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկում միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06